ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով 9 վագոն հացահատիկ և 1 վագոն պրոպան է ուղարկվել

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 9 վագոն հացահատիկ՝ ընդհանուր 630 տոննա քաշով և 1 վագոն՝ 36 տոննա պրոպանով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հացահատիկի փոխադրումն իրականացվել է Բիլյաջարի կայարանից, օգոստոսի 22-ին։

Վերջին անգամ 8 վագոն հացահատիկ Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով Հայաստան էր ուղարկել օգոստոսի 15-ին։

2025 թվականի նոյեմբերին ռուսական ցորենով բեռնված առաջին գնացքը՝ 15 վագոն, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ժամանել էր Հայաստան, իսկ դեկտեմբերի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ ադրբեջանական նավթամթերքով 22 երկաթուղային վագոն է ժամանել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։

Նույն թվականի դեկտեմբերի 24-ին Ռուսաստանը, բացի հացահատիկի տարանցումից, Հայաստանի հետ քննարկել էր Ադրբեջանի տարածքով պարարտանյութերի մատակարարման և բեռների հետբեռնման կազմակերպման հնարավորությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով վառելիքի տարանցման ծավալների մասին, պնդել էր, թե Ադրբեջանը դարձել է Հայաստանի հուսալի գործընկերը։

Leave a Comment