Սամարայի մարզի Չապաևսկ քաղաքում անօդաչուների զանգվածային գրոհի է ենթարկվել Ozon-ի լոգիստիկ համալիրը։ Պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել, տարհանվել է ավելի քան 500 աշխատակից, իսկ կենտրոնի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։
Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է 4 մարդ։ Տուժածներից երեքի վիճակը թեթև է, իսկ մեկը ծանր վիճակում է. տարհանման ժամանակ նա ցած է նետվել երկրորդ հարկի պատուհանից և այժմ վիրահատվում է։
Մարզնահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևի խոսքով՝ գիշերը տարածաշրջանի երկնքում ընդհանուր առմամբ խոցվել է մի քանի տասնյակ դրոն:
Ինչպես արդեն հայտնել էինք՝ գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Ռուսաստանի Սամարայի մարզի ռազմավարական օբյեկտների վրա
