Ամուսնալուծությունից հետո Մենչի աղջիկը վաճառքի է հանել իր հարսանեկան զգեստը (Photo)



Ամուսնալուծության մասին հայտարարելուց հետո պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դուստրը՝ Էլինան, վաճառքի է հանել իր հարսանեկան շքեղ զգեստը։ Ինստագրամյան էջում լուսանկարներ է տեղադրել և գրել. 


«Հարսանեկան զգեստ՝ քողով, գլխազարդով և Ներքնաշրջազգեստ/մասնագիտական քիմմաքրում, սկզբնական գինը՝ $32,000, վաճառվում է $8000-ով։»


Հիշեցնենք, որ նա վերջերս գրառում էր արել և հայտնել իրենց ամուսնալուծության մասին. «Մեկ ամիս է ինչ բաժանվել եմ. ամեն օր նոր բաներ եմ լսում ու ավելի եմ ապշում. մի հավատացեք ամեն մեկի ասածին». 1 տարի առաջ Լոս Անջելեսում ամուսնացած Արմեն Պետրոսյանի դուստրն ամուսնալուծվել է։

Էլինան իր ինստագրամյան հարթակից հեռացրել էր համատեղ բոլոր լուսանկարները և խնդրել, որ իրեն ոչինչ չհարցնեն՝ հարգելով իր անձնական տարածքը։

Նշենք, որ Մենչի դստեր ընտրյալն Անդրանիկ Սիմոնյանն է։ Էլինան ժամանակին, ակնարկել էր, որ անձնական խնդիրներ ունի սիրելիի հետ։ Նա և Անդրանիկը, այլևս միմյանց չէին հետևում Ինստագրամում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment