Ուկրաինական ԱԹՍ-ները Սամարայի մարզում հարվածել են Ozon-ի լոգիստիկ համալիրին: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը: Ֆեդորիշչևը հայտնել է, որ վնասներ է կրել նաև արդյունաբերական…
Ուկրաինական ԱԹՍ-ները Սամարայի մարզում հարվածել են Ozon-ի լոգիստիկ համալիրին: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը:
Ֆեդորիշչևը հայտնել է, որ վնասներ է կրել նաև արդյունաբերական ձեռնարկություններից մեկը։ Տուժել է մի քանի մարդ, նրանց թիվը չի հստակեցվում։
Ավելի ուշ Ozon ընկերությունը հայտնել է, որ ցանցը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով:
Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։