ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 21-ին Հարավային Կարոլինայի Միրթլ Բիչ քաղաքում իր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ երբեք չի տեսել ծիծաղող կոմունիստի։
«Դուք երբևէ երջանիկ կոմունիստ տեսե՞լ եք: Տեսե՞լ եք՝ կոմունիստները ծիծաղեն: Ես՝ երբեք: Նրանք երբեք չեն ծիծաղում»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ խոստանալով նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում «հաղթել կոմունիզմին»:
Իր ելույթի ընթացքում Թրամփը նաև հավելել է, որ երջանիկ կլիներ, եթե երկրի օրենքները փոխվեին, և իրեն թույլատրվեր երրորդ ժամկետով առաջադրվել նախագահի պաշտոնում։
