Թրամփը հայտարարել է երրորդ ժամկետով առաջադրվելու պատրաստակամության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուրախ կլիներ առաջադրվել երրորդ ժամկետով, եթե երկրի օրենքները փոխվեին։ Ամերիկյան առաջնորդի խոսքով՝ այժմ գործում են կանոններ և նորմեր, որոնք արգելում են իրեն…

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուրախ կլիներ առաջադրվել երրորդ ժամկետով, եթե երկրի օրենքները փոխվեին։

Ամերիկյան առաջնորդի խոսքով՝ այժմ գործում են կանոններ և նորմեր, որոնք արգելում են իրեն թեկնածությունն առաջադրել։ «Եթե նրանք ցանկանան փոխել դա, ես ուրախ կլինեմ», — ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Միրթլ Բիչում իր աջակիցների առջև։

ԱՄՆ նախագահի ընթացիկ նախագահական ժամկետը կավարտվի 2029 թվականի հունվարի 20-ին։ Թրամփը երկրորդ անգամ հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում 2024 թվականի նոյեմբերին՝ շրջանցելով Դեմոկրատական կուսակցության թեկնածու Կամալա Հարիսին։ Առաջին անգամ նա ԱՄՆ վարչակազմը ղեկավարել է 2017-2021 թվականներին, երբ 2016 թվականի ընտրություններում նրան պարտվել էր Դեմոկրատներից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը։

Leave a Comment