ՌԴ-ում ԱԹՍ-ների հարվածից հետո Ozon-ի պահեստից տարհանել են ավելի քան 500 աշխատակցի

Ռուսաստանի Սամարայի մարզում «Օզոն» ընկերության լոգիստիկ համալիրը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման, հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։

Հարվածի հետևանքով պահեստում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ։

Նահանգապետի տվյալներով՝ գիշերը մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների մասշտաբային հարձակման, մի քանի տասնյակ դրոն խոցվել և ճնշվել է։ Վնասվել է նաև արդյունաբերական ձեռնարկություններից մեկը։

Ozon-ը հայտնել է, որ լոգիստիկ կենտրոնից մի քանի րոպեում տարհանվել է ավելի քան 500 աշխատակից։

Տեղում աշխատում են արտակարգ ծառայություններն ու շտապօգնության բրիգադները։

Ընկերությունը ժամանակավորապես վաճառքից հանել է տուժած պահեստում գտնվող ապրանքները։ Այն պատվերները, որոնք պետք է ուղարկվեին այդ կենտրոնից, կչեղարկվեն, իսկ գնորդներին կվերադարձվեն գումարները։

Ozon-ը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ օգնություն կցուցաբերի տուժած աշխատակիցներին։

Leave a Comment