ԶԼՄ-ն հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանին հետկանչելու հնարավոր պատճառների մասին

ՀՀ իշխանությունները որոշել են հետ կանչել Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին և նրան փոխարինել կադրային դիվանագետով, գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Արսենյանին այդ մասին տեղեկացրել են հինգ օր առաջ իսկ դեսպանին պարզաբանել են, որ իշխանությունները մտադիր են հրաժարվել Մոսկվայում քաղաքական նշանակումներից։

Թերթի տվյալներով՝ որոշումը պայմանավորված է նաև Արսենյանի դիրքորոշմամբ։ Նա հորդորել էր իշխանություններին վերադառնալ Մոսկվայի հետ կառուցողական երկխոսության։

Միևնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ Մոսկվայում աշխատելու ընթացքում Արսենյանը սերտ կապեր է հաստատել ռուսական իսթեբլիշմենտի հետ։

2024 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Գուրգեն Արսենյանը նշանակվել էր Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Մինչ այդ նա հրաժարվել էր պատգամավորական մանդատից, իսկ օգոստոսի 13-ին նրա լիազորությունները դադարեցվել էին։ Նույն տարվա հոկտեմբերին Արսենյանը հայտարարել էր, որ Մոսկվա է մեկնել հայ-ռուսական հարաբերությունների բարելավմանը նպաստելու նպատակով։

Leave a Comment