Դատախազությունը կբողոքարկի Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու որոշումը

«ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Դատարանը վերացրել է նրա նկատմամբ կիրառված կալանքը։ Հանրային մեղադրողը միջնորդել էր…

«ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Դատարանը վերացրել է նրա նկատմամբ կիրառված կալանքը։

Հանրային մեղադրողը միջնորդել էր Չալաբյանի կալանքը երկարաձգել ևս երկու ամսով, սակայն դատարանը միջնորդությունը չի բավարարել։

ՀՀ գլխավոր դատախազությունից  հայտնել են, որ դատարանի որոշումը կբողոքարկվի։

Չալաբյանը մեղադրվում է 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության մեջ։ ՔԿ-ի վարկածով՝ նա օտարերկրյա պետության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ փորձել է հասնել նրան, որ արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացիները Հայաստան գան և քվեարկեն «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։

Չալաբյանի նկատմամբ մինչ այս որպես խափանման միջոց կիրառված էր կալանքը։

Leave a Comment