Իրանը պետք է ծրագիր մշակի ամերիկյան պատժամիջոցների հետևանքները հաղթահարելու համար։ Այս մասին Բաղդադում Իրանի և Իրաքի գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ…
Իրանը պետք է ծրագիր մշակի ամերիկյան պատժամիջոցների հետևանքները հաղթահարելու համար։ Այս մասին Բաղդադում Իրանի և Իրաքի գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը հասկացել են, որ ռազմական առճակատման միջոցով չեն կարող հաղթել Իրանին և Իրաքին, ուստի անցել են տնտեսական պատերազմի։
«Այս պայմաններում անհրաժեշտ է մշակել անարդար պատժամիջոցների հաղթահարման ծրագիր»,- հայտարարել է Ղալիբաֆը։
Նա նաև առաջարկել է Իրանի և գործընկեր երկրների միջև առևտուրն իրականացնել ազգային արժույթներով՝ նվազեցնելով ԱՄՆ դոլարից կախվածությունը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական գործողությունների մասին՝ խոսելով երկրի «աննախադեպ մասշտաբի մեկուսացման» մասին և դաշնակիցներին կոչ անելով միանալ Վաշինգտոնին։