Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի վերականգնման և արդիականացման նախագիծը։ Քաղաքապետարանից հայտնել են, որ նախատեսվում է ամբողջությամբ պահպանել…
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի վերականգնման և արդիականացման նախագիծը։
Քաղաքապետարանից հայտնել են, որ նախատեսվում է ամբողջությամբ պահպանել բացօթյա դահլիճի նախնական պատմական տեսքը՝ միաժամանակ այն համալրելով ժամանակակից լուծումներով։
Տարածքն արդեն ազատվել է ավելորդ կառուցապատումներից։ Ներկայում իրականացվում են նախագծային նախապատրաստական աշխատանքներ և կառույցի տեխնիկական վիճակի համալիր հետազոտություն։ Մասնագետները գնահատում են նաև հիմքերի վիճակն ու շենքի սեյսմակայունությունը։
Քաղաքապետարանում ակնկալում են, որ ճարտարապետներ Սպարտակ Կնտեղցյանի և Թելման Գևորգյանի նախագծած կառույցը վերականգնումից հետո կրկին կդառնա Երևանի կարևոր մշակութային կենտրոններից մեկը։