Ռուսական զինուժը հարվածել է Կրիվոյ Ռոգի խոշոր առևտրային կենտրոնին

Ռուսական զինուժը հարվածել է Կրիվոյ Ռոգի խոշոր առևտրային կենտրոնին

Ռուսական զինուժը հարվածել են Կրիվոյ Ռոգի խոշորագույն առևտրային համալիրին։ Առևտրային կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Տեղի իշխանությունները հայտարարել են բազմաթիվ տուժածների մասին, սակայն կոնկրետ թիվ դեռ չի հրապարակվել։

Կրիվոյ Ռոգի պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը հայտնել է, որ հարվածային ԱԹՍ-ով հարձակվել են քաղաքի խոշորագույն առևտրային համալիրի վրա։ «Հրդեհ է բռնկվել, ակնհայտորեն կան բազմաթիվ տուժածներ»։

Նա հավելել է, որ գնդակոծության վայրում սկսվել է վթարափրկարարական գործողություն։

Ավելի վաղ ևս ՌԴ-ն հարված էր հասցրել Կրիվոյ Ռոգի արդյունաբերական օբյեկտներին։ Հարձակման հետևանքով զոհվել էր մեկ մարդ, ևս վեցը ստացել էին վիրավորում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment