
«Երբ որ կոռուպցիոն սխեմաները եղել են, իրավական համակարգն ինչքանով կարողացել է, բացահատել է, մնացածի մասին խոսվում է․․․ Բայց երբ որ համակարգայյին կոռուպցիա է եղել, դա չի նշանակում, թե բոլոր պաշտոնյաները կոռուպցիոներ են եղել․․․»,- այս մասին լրագողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը։ Հարցին՝ ինչո՞ւ չեք բռնում բոլոր թալանչիներին, Սերգեյ Բագրատյանը նշեց․ «Տեսնում եք, որ հիմա բռնում են, անձերի խնդիր չկա, համակարգային է խնդիրը»։
Դիտարկմանը, որ Փաշինյանի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանը վաղուց պետք է կալանավորված լիներ, Բագրատյանն արձագանքեց․ «Ով էլ օրենքի հետ խնդիր ունենա, այդ թվում ես, պետք է պատասխանատվություն կրի»։