Մոսկվայի աջակցությունը՝ Գարեգին Երկրորդին. ի՞նչ կանի Նիկոլը



Կաթողիկոսին ծննդյան օրվա առթիվ իր հղած շնորհավորական ուղերձում Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը կարևոր շեշտադրում է կատարել. նկատել է, որ Գարեգին Երկորդը երկարամյա ծառայության շնորհիվ վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը՝ընդգծելով նրա մեծ ներդրումը՝ կրոնական կյանքի վերածննդի գործում թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում։
 
Պետք չէ կարծել, թե Պատրիարքի այսօրինակ ուղերձը սոսկ արարողակարգային բնույթ կրող շնորհավորանք է. Հայաստանում եկեղեցի-պետություն խորացող կոնֆլիկտի և աշխարհաքաղաքական վերադասավորումների համատեքստում ուղերձում տեղ գտած շեշտադրումները ձեռք են բերում խորքային նշանակություն:
 
Ի՞նչ է անում Նիկոլը: Նա դելեգիտիմացնում է  Գարեգին Երկորդին ու ի դեմս նրա՝ ամբողջ եկեղեցին, նա հեղինակազրկում է եկեղեցու առաջնորդին՝ հեղինակազրկելով ողջ ՀԱԵ-ն՝ կատարելով թուրքերի ծրագիրը:
 
Նշելով, որ Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը՝ Պատրիարքը հստակ հակադրվում է Նիկոլի կողմից տարվող քաղաքականությանը՝ շատ լավ հասկանալով, բնականաբար, նաև այդ քաղաքականության աշխարհաքաղաքկան կողմը. այս գործընթացն իր խորքում մեծապես կրում է գեոպոլիտիկ իմաստ ու նշանակություն, իսկ թիրախում հայ և ռուս ժողովուրդների հոգևոր կապն է: Նույն Արևմուտքը փորձում է  ուկրաինական սցենարով սեպ խրել երկու եկեղեցիների միջև՝ լուծելու, բնականաբար, աշխարհաքաղաքական խնդիրներ: Ահա սրան է, որ Պատրիարքը հակառակվում է:
 
Բարձր գնահատելով Կաթողիկոսի վաստակը հայրենիքում՝ ռուսական կողմը հասկացնում է, որ Նիկոլի գործողություննեը լեգիտիմ չեն։ Սա կարելի է ընկալել որպես ակնարկ առ այն, որ եթե Նիկոլը շարունակի կապիկություններ անել, կարող է բախվել Մոսվայի գործուն հակազդեցությանը:
 
Մնում է հասկանալ, թե որը կլինի Նիկոլի ռեակցիան, հետևություններ կանի՞, թե՞ գլուխը կախած կկատարի Ալլահշուքյուրի հանձնարարականները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment