Տնտեսական ճնշումը Իրանի դեմ ամենաարդյունավետ գործիքն է. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Իրանի վրա տնտեսական ճնշումներն անվանել է Միացյալ Նահանգների ամենաարդյունավետ գործիքը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը հույս ունի, որ տնտեսական խիստ միջոցները կստիպեն Թեհրանին վերանայել իր դիրքորոշումը:

«Այն, ինչ մենք փորձում ենք անել, ձևափոխված իրականություն ստեղծելն է այն վայրերում, որտեղ կարող ենք վստահաբար պնդել, որ նրանց օբյեկտները ոչնչացված են։ Մենք կարող ենք նաև վստահ լինել, որ նրանք այլևս երբեք չեն փորձի վերականգնել դրանք, և սա հենց այն փուլն է, որտեղ այժմ գտնվում ենք»,- Clay Travis and Buck Sexton Show-ի եթերում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։

Վենսը նշել է, որ Թեհրանը շատ ավելի լուրջ դժվարություններ ունի, քան Միացյալ Նահանգները, սակայն ընդունել է նաև ամերիկացիների համար ռիսկերի առկայությունը: Մասնավորապես, խոսքը գնում է Հորմուզի նեղուցը փակելու Իրանի փորձերի պատճառով վառելիքի գնի բարձրացման մասին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր «տնտեսական գործողության» մասին, որը նպատակ ունի Իրանին ստիպել Միացյալ Նահանգների հետ գործարք կնքել։ Թրամփի խոսքով՝ ցանկացած երկիր կունենա «հսկայական հետևանքներ», եթե օգնի Թեհրանին շրջանցել սահմանափակումները։

Լուսանկարը՝ Tom Brenner / Getty Images



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment