Առողջապահության հանձնաժողովի նախագահը պարտադիր չէ թոքաբան լինի․ Լուսինե Բադալյան

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ Լուսինե Բադալյանը լրագրողների հետ զրույցում արձագանքել է այն դիտարկումներին, թե առողջապահության ոլորտում մասնագիտական գիտելիքներ…

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ Լուսինե Բադալյանը լրագրողների հետ զրույցում արձագանքել է այն  դիտարկումներին, թե առողջապահության ոլորտում մասնագիտական գիտելիքներ չունի։

«Այսինքն՝ ես պետք է լինեմ էնդոկրինոլո՞գ, թե՞ թոքաբան։ Առողջապահության հանձնաժողովի նախագահը համակարգում է հանձնաժողովի անդամների աշխատանքը, կազմակերպում նիստեր ու դրա համար, օրինակ, թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա»,- ասել է Բադալյանը։

Նա անդրադարձել է նաև հարցին, թե ինչպես է վերաբերվում տարեց անձանց ուժի կիրառմամբ բերման ենթարկելու դեպքերին։

«Իմ էությամբ, անկախ նրանից՝ ընդդիմադիրների մասին է խոսքը, նույնիսկ եթե ինձ ցավեցնողների մասին է խոսքը, նմանատիպ իրավիճակները ծանր եմ տանում»,- ասել է Բադալյանը՝ հավելելով, որ չի ցանկանում միջամտել իրավապահ համակարգի աշխատանքին, սակայն անհրաժեշտության դեպքում հանդես է գալիս քննադատությամբ։

Leave a Comment