ԱՄՆ-ի Նյու Յորքում տեղացած ուժեղ հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է քաղաքի կենտրոնական մետրոյի կայարաններից մեկը։ ABC News-ի փոխանցմամբ՝ ջրի հոսքերը լցվել են Մանհեթենի կենտրոնում գտնվող Penn Station կայարանի հարթակ։
Եղանակային պայմանների պատճառով Նյու Յորքի մետրոյի մի քանի գծերում գնացքները երթևեկում են զգալի ուշացումներով, իսկ Բրուքլինի ավտոճանապարհներից մեկի երթևեկությունը դադարեցվել է։
Օդերևութաբանները Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներում նախազգուշացրել են հեղեղումների վտանգի մասին։
