«Ելույթը կարելի էր վերնագրել՝ հետ բերեք հին Նիկոլին». Քրիստինե Վարդանյան

«Ելույթը կարելի էր վերնագրել՝ հետ բերեք հին Նիկոլին». Քրիստինե Վարդանյան

Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, անդրադառնալով երեկ վարչապետի հնչեցրած հայտարարությանը, ձայնագրություն միացրեց Նիկոլ Փաշինյանի 2022թ. ելույթից, որտեղ նշվում է հետևյալը. ««Մինչև էս պահն ինչքան ուսումնասիրել ենք, անկլավների գոյության իրավական հիմք չենք գտել…. »: Վարդանյանն ասաց. «Ելույթը կարելի էր վերնագրել՝ հետ բերեք հին Նիկոլին: Հարց է առաջանում՝ ուսումնասիրությունները շարունակել եք, իրավական հիմքեր եք գտե՞լ, եթե այո, ներկայացրեք, որովհետև հարց է առաջանում՝ ի՞նչ իրավունքով կանգնում, ՀՀ տարածքը, հայկական բնակավայրերն անվանում եք ադրբեջանական»:

Leave a Comment