Ինդոնեզիայի Արևելյան Ճավա նահանգում Սեմերու հրաբուխը երեք անգամ ժայթքել է։ Հրաբխի գագաթից մոխրի սյունը բարձրացել է մոտ 800 մետր, իսկ ծովի մակարդակից՝ 4476 մետր բարձրության վրա։ Ժայթքումներն ուղեկցվել են հարավ-արևմտյան ուղղությամբ սպիտակ և մոխրագույն մոխրի խիտ արտանետումներով։
Հրաբխի խառնարանից 5 կմ շառավղով զբոսաշրջիկների գտնվելն արգելվում է՝ շիկացած քարերի արտանետման վտանգի պատճառով։ Սեմերուն Ինդոնեզիայի չորրորդ ամենաբարձր հրաբուխն է և Ճավա կղզու ամենաբարձր գագաթը։
