Telegram-ով 5 կգ մարիխուանա իրացնելու փորձ․ երկու անձի գործով նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեն ավարտել է Telegram-ի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ ՔԿ-ի հաղորդմամբ՝ նախաքննությամբ ձեռք են բերվել…

Քննչական կոմիտեն ավարտել է Telegram-ի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։

ՔԿ-ի հաղորդմամբ՝ նախաքննությամբ ձեռք են բերվել տվյալներ, որ Հ.Մ.-ն և Telegram-ում օգտահաշիվ կառավարող Ա.Ք.-ն, նախնական համաձայնությամբ, մեկ այլ օգտատիրոջ մատնանշած վայրից վերցրել են 5 կգ մարիխուանա, որից անմիջապես հետո ձերբակալվել են։ Ըստ քննության՝ այդ պատճառով ենթադրյալ հանցագործությունն ավարտին չի հասցվել։

Քննությամբ նաև հիմնավորվել է, որ ամիսներ առաջ Ա.Ք.-ն Telegram-ի միջոցով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամին և խմբի մեկ այլ անդամի հետ այն իրացրել թմրամիջոց ձեռք բերել ցանկացող անձանց։

Ա.Ք.-ի և Հ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանցից մեկը կալանավորվել է, մյուսի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Մեղադրվող անձինք համարվում են անմեղ, քանի դեռ նրանց մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment