Զանգերի կենտրոնի գործով 21 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Զանգերի կենտրոնի գործով 21 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է անդրազգային հանցավոր կազմակերպության՝ զանգերի կենտրոնի կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքի առթիվ իրականացվող քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հանցավոր կազմակերպության ղեկավարները հավաքագրել և ներգրավել են 70-ից ավելի անդամների, ովքեր կատարել են առնվազն 3 մլրդ 518 մլն 288 հզր 500 ՀՀ դրամի հափշտակություններ:

Հանցավոր կազմակերպության անդամներից ևս 1-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Հիշեցնենք, որ նախաքննության շրջանակում 21 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, որոնցից 15-ով կան մեղադրական դատավճիռներ: Հիշեցնենք, որ հանցավոր ծագում ունեցող 704 մլն ՀՀ դրամ փոխանցվել է պետական բյուջե: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment