
«Այսինքն՝ ես պետք է լինեմ էնդոկրինոլո՞գ, թե՞ թոքաբան: Առողջապահության հանձնաժողովի նախագահը համակարգում է հանձնաժողովի անդամների աշխատանքը, կազմակերպում նիստեր ու դրա համար օրինակ թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ Լուսինե Բադալյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ նա չունի մասնագիտական գիտելիքներ: