Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան





«Ինչպես և նվազագույն ակնկալիքս էր` Վերաքննիչ դատարանի որոշմամբ վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը:

Մնացած մասով կալանքը մնաց անփոփոխ»,- հայտնում է «Մայր Հայաստան» կուսակցությա անդամ Արեգնազ Մանուկյանի պաշտպան Տաթև Սողոյանը։ 

Հիշեցնենք, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Նա հուլիսի 9-ին կալանավորվել է երկու ամիս ժամկետով։ 
Նշենք, որ «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի և կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:



Leave a Comment