«Abraham Lincoln» ավիակիրը դադարեցրել է ռազմական գործողություններն Իրանի դեմ եւ ճանապարհ վերցրել դեպի ԱՄՆ: Սակայն այս ավակիրի վրա գտնվելը իսկական փորձություն է դարձել ամերիկացի զինվորականների համար…
«Abraham Lincoln» ավիակիրը դադարեցրել է ռազմական գործողություններն Իրանի դեմ եւ ճանապարհ վերցրել դեպի ԱՄՆ:
Սակայն այս ավակիրի վրա գտնվելը իսկական փորձություն է դարձել ամերիկացի զինվորականների համար: Ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով նավաստիների հարազատներին, հաղորդում են, որ Abraham Lincoln ավիակրի վրա կենսապայմանները խիստ վատթար են դարձել: Ավիակիրն արդեն ավելի քան 250 օր անընդմեջ գտնվում է ծովում՝ առանց նավահանգիստ մտնելու։
Հայտնում են ջրի և սննդի պաշարների պակասի, նաեւ սանհանգույցների հետ կապված խնդիրների, մարտական ոգու անկման և անձնակազմի հոգեկան վիճակի վատթարացման մասին։ Անգամ տեղեկություններ են հայտնվել, որ ծովն ցատկելու մի քանի փորձեր են եղել։
Լրագրողների հարցին, որ հարազատները մտահոգված են USS Abraham Lincoln-ի վրա ստեղծված իրավիճակով, Թրամփը պատասխանել է. որ ավիակիրը կփոխարինվի մեկ այլով։
Ռազմական փորձագետները զգուշացնում են, որ ծովում նման երկարատև գտնվելն առանց ցամաքում հանգստանալու ծանր հոգեբանական ճնշում է գործադրում անձնակազմի վրա։