ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի թիմակցի՝ ՓՄՁ ոլորտի վերաբերյալ հայտարարություններին։ «Նախկին «հաջորդ վարչապետ» Սամվել Կարապետյանի թիմակիցներից…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի թիմակցի՝ ՓՄՁ ոլորտի վերաբերյալ հայտարարություններին։
«Նախկին «հաջորդ վարչապետ» Սամվել Կարապետյանի թիմակիցներից մեկը, որը ԱԺ-ում առաջադրվել է ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ, ՓՄՁ-ի մասին ինչ-որ նվազումներից էր խոսում։ Մի կողմ թողնենք, որ հիմնականում սխալ-մխալ բաներ էր ասում։ Ոչինչ։ Հիմա մարդ է, չգիտի, ի՞նչ անենք»,- գրել է Պապոյանը։
Նախարարը նաև վիճակագրական տվյալ է ներկայացրել՝ նշելով, որ ակտիվ գործող տնտեսվարող սուբյեկտների թիվը 2018-2026 թվականներին աճել է 2,2 անգամ։
Ըստ Պապոյանի՝ 2018 թվականի հունվարի 1-ին Հայաստանում եղել է 45 525 ակտիվ գործող տնտեսվարող սուբյեկտ, իսկ 2026 թվականի հունվարի 1-ին դրանց թիվը հասել է 99 903-ի։