Ուկրաինայի իշխանությունը պետք է ընդունի օրենքներ, որոնց համաձայն երկրում կմտցվի կանանց պարտադիր զորահավաք։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։…
Ուկրաինայի իշխանությունը պետք է ընդունի օրենքներ, որոնց համաձայն երկրում կմտցվի կանանց պարտադիր զորահավաք։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
«Սպառնալիքների աստիճանով մեզ ամենամոտը Իսրայելն է։ Այնտեղ կանայք ծառայում են բանակում, ինչպես և տղամարդիկ։ Կանայք կարող են ծառայել բանակում ոչ միայն որպես բուժանձնակազմ։ Գերագույն ռադան պետք է փոփոխություններ մտցնի օրենսդրության մեջ, որ համընդհանուր զինվորական պարտականությունը վերաբերում է Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին։ Կանայք պետք է ծառայեն բանակում, պետք է լինի բոլորի պարտադիր զորահավաք։ Եվ այդ ժամանակ մենք զորահավաքային ռեսուրսը կկրկնապատկենք», – նախկին նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը:
Հիշեցնենք, որ համընդհանուր զորահավաք Ուկրաինայում հայտարարված է 2022 թվականի փետրվարից և բազմիցս երկարաձգվել է։ Սկզբնապես զորակոչի ենթակա էին 27-ից 60 տարեկան տղամարդիկ, սակայն 2024 թվականի ապրիլին զորահավաքային տարիքն իջեցվեց մինչև 25 տարեկան։ Նույն թվականի մայիսի 18-ին երկրում ուժի մեջ մտավ դրա խստացման մասին օրենքը։ Տղամարդիկ ձգտում են ցանկացած եղանակով ազատվել կամ լքել երկիրը։ Պարբերաբար երկրում բարձրացվում են կանանց զորահավաքի և զորահավաքային տարիքի իջեցման թեմաները։