Ռուսաստանում մի շարք օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է

Ռուսաստանի մի շարք քաղաքների օդանավակայաններում օգոստոսի 21-ի գիշերը և առավոտյան ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռների ընդունման և թռիչքների իրականացման համար։ Այս մասին հայտնել է…

Ռուսաստանի մի շարք քաղաքների օդանավակայաններում օգոստոսի 21-ի գիշերը և առավոտյան ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռների ընդունման և թռիչքների իրականացման համար։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիան։

Մասնավորապես, ժամանակավորապես դադարեցվել են Մոսկվայի Դոմոդեդովո և Ժուկովսկի, ինչպես նաև Մախաչկալայի, Պերմի, Գրոզնիի, Կիրովի և Ուֆայի օդանավակայանների թռիչքներն ու վայրէջքները։

Ավելի վաղ սահմանափակումներ էին մտցվել նաև Վլադիկավկազի, Կազանի, Սամարայի և Չեբոկսարի օդանավակայաններում։

Մոսկվայի Վնուկովո օդանավակայանը շարունակում է աշխատել սահմանափակումներով։ Չվերթներն իրականացվում են համապատասխան մարմինների հետ համաձայնեցմամբ, հնարավոր են նաև փոփոխություններ չվացուցակում։

Միաժամանակ սահմանափակումները հանվել են Վոլգոգրադի, Կրասնոդարի և Սարատովի օդանավակայաններում։ Ռոսավիացիայի հաղորդագրություններից երևում է, որ Վլադիկավկազի և Գրոզնիի օդանավակայանների կարգավիճակը գիշերվա և առավոտվա ընթացքում փոփոխվել է՝ սահմանափակումները տարբեր ժամերի սահմանվել կամ հանվել են։

Ռոսավիացիան բոլոր դեպքերում նշել է, որ միջոցառումներն իրականացվում են թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով։

Leave a Comment