Սախալինում ինքնաթիռը բռնկվել է ուսումնական իջեցումների ժամանակ

Սախալինում Ան-3 ինքնաթիռը արտակարգ կոշտ վայրէջք է կատարել դաշտում և բռնկվել։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ-ի Սախալինի մարզի վարչությունը։

Դեպքը տեղի է ունեցել Զոնալնոյե գյուղի մոտ։ Տեխնիկական անսարքության հետևանքով ինքնաթիռի շարժիչը բռնկվել է։ Հրդեհը տարածվել է 72 քառակուսի մետր տարածքում, սակայն այն հաջողվել է մարել։

Ինքնաթիռում եղել է յոթ մարդ, որոնք հասցրել են տարհանվել։ Ինքնաթիռը պատկանում է «Ավիալեսոոխրանային» և իրականացնում էր ծառայության աշխատակիցների ուսումնական իջեցումներ։

Դեպքի առնչությամբ Սախալինի տրանսպորտային դատախազությունը ստուգում է սկսել։

Leave a Comment