Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն արդարացրել է ռուսական «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների պայթեցումը։ «Ես կարծում եմ, որ պետք է ամաչեն ոչ թե նրանք, ովքեր շարքից հանեցին…
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն արդարացրել է ռուսական «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների պայթեցումը։
«Ես կարծում եմ, որ պետք է ամաչեն ոչ թե նրանք, ովքեր շարքից հանեցին «Հյուսիսային հոսք» գազատարը, այլ նրանք, ովքեր կառուցել են այն», — ասել է Տուսկը։
Նա նաև նշել է, որ Լեհաստանը մշտապես արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի «Հյուսիսային հոսք» նախագիծը չիրականացվի։
Հիշեցնենք՝ «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների երթուղիներում պայթյունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերին։ Գերմանիայում շարունակվում է դիվերսիայի հանգամանքների հետաքննությունը։
Գազատարների պայթեցման գործով կասկածվող Ուկրաինայի քաղաքացի Վլադիմիր Ժուրավլևը վերջերս ձերբակալվել է Խորվաթիայում։ Գերմանիայում պահանջում են նրա արտահանձնումը՝ գործի քննությունը շարունակելու համար։