Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի՝ 1։1 է խաղացել Կրայովայի «Ունիվերսիտատեայի» հետ։
Հաշիվը բացվել է 20-րդ րոպեին։ «Արարատ-Արմենիայի» պաշտպան Ալեքսանդրոս Մալիսը գոլ է խփել Հյուգո Օլիվեյրայի փոխանցումից հետո։ 33-րդ րոպեին «Ունիվերսիտատեայի» ավագ Նիկուսոր Բանչուն հավասարեցրել էր հաշիվը։
Երկրորդ խաղակեսում «Արարատ-Արմենիան» մի քանի հնարավորություն ուներ վերականգնելու առաջատարությունը, բայց չի կարողացել օգտագործել այն։
Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 27-ին Երևանում։
