Նվաղած ձայներ

Նվաղած ձայներ

21.08.2026 | 00:05

«Տեսեք` ամեն ինչ նոր եմ դարձնում»: Միայն երկրային իրականությանը գամված հոգին է, որ չի կարողանում սավառնել: Այն օրհնությունը և այն ուրախությունը, որ ուղարկում եմ ձեզ` ձերբազատվելու համար աղքատությունից ու սրտի ծանրությունից, պետք է թուլացնի ու կտրի մի կապ` ձեզ երկրին կապող:

Այդ կապերն են, որ կաշկանդում են ձեզ:

Իսկ ձեր ուրախությունը նշանակում է բարձրանալ ու լինել ուրախության և գոհության տարածքում:

Փետրաթափ թևերը կարող են փետուրներ ունենալ վերստին. նվաղած ձայները կարող են ստանալ` մինչ այդ իրենց անծանոթ ուժ ու գեղեցկություն:

Այլոց օգտակար լինելու ձեր գործադրած ջանքը շուտով կլցնի ձեզ հրճվանքով, եթե նույնիսկ ձեզ արդեն թվա, թե այլոց օգտակար լինելը ձեզ այլևս ուրախություն չի պատճառում:

Դուք որքան էլ մտածեք, որ արդեն շատ եք սպառվել. հոգնել ու ցավերով բեռնավորվել, բայց ահա, Ես ասում եմ.

«Ահավասիկ, ամե՛ն բան նոր եմ դարձնելու»:

Այս խոստումը պետք է կատարվի:

Ինչպես մի ժամանակ այնքան սիրով խոսեցի ձեզ, այսօր էլ նույն ձևով, աղմուկներից հոգնած ձեր ականջներին այսքան մոտիկից կրկնում եմ.

«Ի՛նձ մոտ եկեք, ո’վ հոգնածներ ու ծանրաբեռնվածներ, և Ես ձեզ հանգի՛ստ պիտի տամ»:

Մո՛տ եկեք, ի՛մ սիրելիներ:

Մեկնաբանություններ

Leave a Comment