Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ տեղերը «Rubinstein Chess Festival 2026» մրցաշարում – armeniatoday.am

Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026» միջազգային մրցաշարի հինգ խաղափուլից հետո վաստակել է 3 միավոր և կիսում է 2-4-րդ հորիզոնականները։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Մրցաշարն անցկացվում է օգոստոսի 15-ից 23-ը լեհական Պոլյանիցա-Զդրույ քաղաքում։ Մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ, որոնք խաղում են շրջանային համակարգով։

Վեցերորդ խաղափուլը կկայանա օգոստոսի 20-ին և կսկսվի Երևանի ժամանակով 17:00-ին։

Leave a Comment