«Վերնիսաժից» 50 հազար դոլարի արծաթե զարդեր գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել

Օգոստոսի 14-ին, ժամը 11:45-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Վերնիսաժ» տոնավաճառի պահեստից տարել են զարդեղենով ճամպրուկ։

Ոստիկանության փոխանցմամբ՝ դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 9:35-ից 9:45-ն ընկած հատվածում գողացվել է 50,000 ԱՄՆ դոլար արժողության արծաթե զարդ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները պարզել են ենթադրյալ արարքը կատարած անձի ինքնությունը (Ներքին Չարբախի 43-ամյա բնակիչ):

Ոստիկանությունը հայտնում է, որ ահազանգից ժամեր անց՝ ժամը 17:10-ին, քաղաքացին հայտնաբերվել է իր տան մոտ, ձերբակալվել և գողացված ճամպրուկով տեղափոխվել վարչություն։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment