Դատարանը թույլատրել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, 8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին տեսակցել ազգականներին, հայտնել է նրա փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
«Վերաքննիչ դատարանի որոշմամբ դատարանը վերացրել է Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը»,- մանրամասնել է Սողոյանը։
Մանուկյանին կալանավորել են «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի գործով։ Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնել էր Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության փաստով քրեական վարույթ նախաձեռնելու մասին, մայիսի 23-ին Թևանյանը ձեռրբակալվել էր ու 2 ամսով կալանավորվել։ Հուլիսի 22-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր ևս երկու ամսով:
Հուլիսի 9-ին Մանուկյանին երկու ամսով կալանավորվել էր պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով, իսկ հուլիսի 20-ին նրա պաշտպանները բողոքարկել էին կալանքի որոշումը։ Օգոստոսի 19-ին՝ Մանուկյանի անչափահաս դստեր ծննդյան օրը, քննիչը թույլատրել էր միայն նրանց տեսակցությունը։
