Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության նորանշանակ պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարությամբ՝ ռազմական ոստիկանության ծառայողները ՊՆ զորամասերում մեծ ծավալով անցկացնում են ընդհանուր կանխարգելիչ, ինչպես նաև անհատական կանխարգելիչ միջոցառումներ:
«Պարբերաբար ընթանում է նաև «Կարգազանց» միջոցառումը, որի նպատակը ստորաբաժանումներում կարգապահության պահպանման, ներքին ծառայության պատշաճ կազմակերպման, զինծառայողների պարտականությունների կատարման, կայազորների տարածքներում և բնակավայրերում համազգեստի կրման կանոնների խստիվ պահպանման, ինչպես նաև զինվորական ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացումն է»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter