Վանիկ Ավետիսյանը նշանակվել է ԱԽ գրասենյակի ղեկավար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատվեց Արմեն Գրիգորյանը, որի հետ հեռացավ նաեւ իր գրասենյակի ղեկավար Անահիտ Շիրինյանը։

ԱԽ նոր քարտուղար նշանակվեց ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը։

Վանիկ Ավետիսյանը ծնվել է Երևանում։ 2006 թվականին տեղափոխվել է Բրյուսել՝ Բելգիա։ Բարձրագույն կրթությունը ստացել է Բրյուսելում․ ունի քաղաքագիտության բակալավրի և միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում՝ հակամարտություններ, խաղաղություն և անվտանգություն ոլորտներում մասնագիտացմամբ։ 

2022-ին վերադարձել է Հայաստան եւ «իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատանքի է անցել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում՝ Եվրոպայի վարչությունում:

2023-2025 թթ. աշխատել է Երեք Սի Քընսալթինգ ՓԲԸ-ում որպես վերլուծաբան: Աշխատանքի ընթացքում իրականացրել է եվրոպական երկրների ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև ռազմատնտեսական ոլորտի վերաբերյալ մշտադիտարկում:

2026 թ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչությունում որպես գլխավոր մասնագետ:

2026 թ. օգոստոսի 20-ից Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարն է: Այլ տվյալներ Անկուսակցական է: Տիրապետում է ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների։ Անձնական տվյալներ. ամուսնացած չէ:

Լուսանկարը՝ diaspora.gov.am կայքից



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment