Ազգային ժողովի՝ օգոստոսի 20-ի նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկության արդյունքները։ Քվեարկություններին մասնակցել է 102 պատգամավոր:
Ըստ այդմ՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել էր Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 40, դեմ՝ 61։ Ըստ այդմ, որոշումը չի ընդունվել։
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել էր Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։ Թեկնածուին կողմ է քվեարկել 40, դեմ՝ 62 պատգամավոր։ Ըստ այդմ, որոշումը չի ընդունվել։
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջարկվել էր Դավիթ Ղազինյանի թեկնածությունը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 40, դեմ՝ 62։ Որոշումը չի ընդունվել։
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջարկվել էր Տրդատ Սարգսյանի թեկնածությունը։ Կողմ՝ 62, դեմ՝ 29 ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվել է։
ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջարկվել է Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը։ Կողմ՝ 62, դեմ՝ 29 ձայների հարաբերակցությամբ Նազելի Բաղդասարյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահ։
ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սիսակ Գաբրիելյանը: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 61, դեմ՝ 2 պատգամավոր: Կողմ՝ 62, դեմ՝ 28 ձայների հարաբերակցությամբ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել է Սարգիս Խանդանյանը:
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Լուսինե Բադալյանը: Նրա թեկնածությանը կողմ է եղել 62, դեմ՝ 29 պատգամավոր:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջարկվել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը։ Կողմ՝ 62, դեմ՝ 29 ձայներով Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահ:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել է Վիլեն Գաբրիելյանը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 62, դեմ՝ 10։
Կողմ 62 ձայնով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Բաբկեն Թունյանը:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջարկվել էր Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։ Պատգամավորը կողմ՝ 54, դեմ՝ 47 ձայների հարաբերակցությամբ ընտրվել է հանձնաժողովի նախագահ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter