Վատիկանը մտահոգված է Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնության իրականացման խնդիրներով


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վատիկանը «լուրջ մտահոգություն» է հայտնել Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված համաձայնության իրականացման հետ կապված խնդիրների վերաբերյալ։ Այս մասին հայտարարվել է Հռոմի Պապ Լևոն 14-րդի և Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հանդիպումից հետո։

«Սուրբ Աթոռը, ողջունելով փաստաթղթի ստորագրումը, լուրջ մտահոգություն է հայտնել դրա իրականացման ընթացքում առաջացած դժվարությունների կապակցությամբ և խոստացել է աջակցել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին», – ասված է Վատիկանի հայտարարությունում։

Հունիսի վերջին Միացյալ Նահանգների միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը Վաշինգտոնում ստորագրել են հրադադարի և խաղաղության ուղու վերաբերյալ շրջանակային համաձայնագիր։ Դրան նախորդել էին հրադադարի մեխանիզմների շուրջ բանակցությունները, որոնց առանցքային պայմաններից էր «Հեզբոլա»-ի՝ Լիտանի գետից հարավ գտնվող տարածքներից դուրս գալը։ Սակայն համաձայնագրի իրականացումը շարունակում է ուղեկցվել խնդիրներով։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment