Կառավարությունը մինչև 2026 թվականի օգոստոսի 25-ը երկարացրել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետը։
Գործադիրի՝ այսօր ընդունած որոշմամբ փոխհատուցման հայտերի ներկայացման համար կսահմանվի հստակ վերջնաժամկետ, ինչը հնարավորություն կընձեռի ապահովել գործընթացի պատշաճ կազմակերպումը և ավարտը՝ բացառելով դրա անորոշ ժամկետով երկարաձգումը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter