193-ից միակը – BlogNews.am



Հավատարիմ մնալով Ալլահշուքյուրին՝ Նիկոլը Կառավարության  2026-2031 թվականների ծրագրի 7-րդ գլուխը նվիրել է թուրքական պլանին. առաջիկա 5 տարվա ընթացքում հասնելու են ՀԱԵ «փաստացի պետի» հեռացմանը՝ մասնավորապես՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին «հիբրիդային պայքարի հենակետ» դարձնելու արտաքին ուժերի փորձերը բացառելու համար:
 
Աշխարհում կա ՄԱԿ-ի անդամ 193 պետություն: Այդ 193-ի մեջ չի գտնվի գեթ մեկը, որի կառավարության 5-ամյա ծրագրի մեջ ներառված լինի  երկրի հոգևոր առաջնոդի հեռացման պլանը. աշխարհիկ կառավարությունն ի՞նչ իրավունք ունի՝ իր առաջ նման խնդիր դնելու, եթե եկեղեցին անջատված է պետությունից:
 
Ոչ պակաս խայտառակ է հիմնավորումը. ՀԱԵ-ն ներկայացված է  որպես սեփական պետության ու ժողովրդի դեմ աշխատող կառույց, որն իբր դարձել է արտաքին ուժերի ձեռքին հիբրիդային պայքարի գործիք: Թե կոնկրետ որն է այդ արտաքին ուժը, պարզ է նույնիսկ վերջին ապուշին. ռուսներն են, բնականաբար, այն նույն պետությունը, որտեղ Պապոյան Գևորն արտահանել է փորձում հայկական գյուղմթերքը՝ ստանալով թարս ապտակ:
 
Սա  խայտառակություն է, սա համազգային ողբերգություն ու նսեմացում է, ուստի մնում է պարզապես հուսալ, որ Նիկոլի մուրազը կմնա փորը, և այս իշխանությունները ևս 5 տարի չեն ձգի: Բայց որպեսզի չձգեն, պետք է ունենալ այլ որակի ու մասշտաբի ընդդիմություն, որը, ցավոք, այսօր չկա Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment