Վթարի ենթարկված զինծառայողներից 3-ը հոսպիտալում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

Ճամբարակում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից 3-ը հետազոտվել են, որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չունեն, հայտնում են ՊՆ-ից:

Մյուս երեքի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են հոսպիտալի բժիշկների հսկողության տակ:

Leave a Comment