Արևմուտքում Ուկրաինային աջակցելուց հոգնելու միտում կա. Պեսկով

Արևմուտքում Ուկրաինային աջակցելուց հոգնելու միտում կա. Պեսկով

Արևմուտքում իսկապես նկատվում է Ուկրաինային աջակցելուց հոգնածության միտում. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին։

«Նման միտում, անշուշտ, կա, պետք չէ այն չափազանցնել»,- ասել է Պեսկովը։

Նա անդրադարձել է նաև Ուկրաինայի քաղաքական իրավիճակին, նշելով, որ այն միասեռ չէ։ «Կիևի ռեժիմը և Կիևի ռեժիմի այս քվազիքաղաքական դաշտը բավականին անհամասեռ են։ Մենք տեսնում ենք, որ շատերն այնտեղ, բնականաբար, փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ, ոմանք փորձում են հղում անել ժողովրդավարությանը, ժողովրդավարության նորմերին, ոմանք նույնիսկ չեն էլ փորձում դա անել։ Բայց դե-յուրե իրավիճակն հենց այնպիսին է, ինչպես այդ մասին արդեն բազմիցս ասել է նախագահ Պուտինը», — ասել է Պեսկովը լրագրողներին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment