
«Երբ ասում են՝ գույք խլել, միանգամից պատկերացնում եմ Գագիկ Ծառուկյանին և իրեն պաշտպանողներին։ Դա այն գործն է, որ իրենք երկար տարիներ ՀՀ-ում հասցրել են պրոֆեսիոնալ մակարդակի»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր ասում են քաղաքական հետապնդում է, ես հակառակն եմ ասում, տասնյակ տարիներով եղել է քաղաքական չհետապնդում, իրենք մաֆիոզ կապերով՝ նույնիսկ մեր իշխանության տարիներին, որտեղ ինչ հարց ուզել են, լուծել են, որովհետև մենք չենք խառնվում պրոցեսներին: Հիմա ժողովրդի հստակ պահանջը ձևակերպվել է, և ժողովրդի պահանջը պետք է իրագործվի, Կառավարության ծրագրով էլ գրել ենք, որ 2 միլիարդ գույք պետք է վերադարձվի մինչև 2031 թվականը, և պետք է վերադարձվի»,- ընդգծել է Փաշինյանը։