
Օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 1-ը վերամշակման նպատակով մթերված արտադրանքի համար տնտեսավարողները կստանան 125 դրամ փոխհատուցում՝ յուրաքանչյուր կիլոգրամի համար։
Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, մինչև սեպտեմբերի 1-ը նախատեսվում է մթերել շուրջ 3000 տոննա դեղձ և 400 տոննա թուզ։