
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի ընթացքում լրագրողը միացրեց ձայնագրություն, որտեղ լսվում է Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում հնչեցրած կարծիքը՝ կալանավորների՝ իրենց ընտանիքի անդամների հետ տեսակցության արգելքի վերաբերյալ։
«Գլխավոր դատախազն ասում է՝ իրենց երեխաների հետ հանդիպելու արգելքը պայմանավորված է քրեական գործերի շահերով, նախաքննության վրա ապօրինի ազդեցությւն թույլ չտալու անհրաժեշտությամբ։ Քուանշ պարոն դատախազ, ինչո՞ւ․․․ Մարդկանց իրենց մանկահասակ երեխաների հետ կամ ընտանիքի անդամների հետ տեսակցելու արգելք դնելը հաշվեհարդար է, դա էլ է խոշտանգում, պարտադիր է եղունգները քաշե՞ն »,- ձայնագրությունում ասում է Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողը, դիմելով Փաշինյանին, հետաքրքրվում է․ «Քուանշ, պարոն Փաշինյան, ձեր իշխանության ժամանակ տեսել ենք, որ գիշերազգեստով և հողաթափերով կնոջ են բերման ենթարկել․․․ Արմեն Աշոտյանին նույնպես թույլ չէին տալիս տեսակցել երեխաների ու կնոջ հետ, նույնը Ավետիք Չալաբյանին, հիմա էլ հերթը Արեգնազ Մանուկյանինն է, և միայն երեկ է քննիչը «լայաղ» արել թույլ տալ նրան՝ տեսակցել դստեր հետ՝ իր ծննդյան օրը, երբ որ երեխան արդեն հոգեբանների աջակցության կարիք ուներ․․․ Ինչո՞ւ դուք մի անգամ Գլխավոր դատախազին չասացիք՝ քուանշ, տիկին Գլխավոր դատախազ, ինչո՞ւ եք խոշտանգում իմ երկրի քաղաքացիներին»։