Կառավարությունը մտադիր է մինչև 2029 թվականը Հայաստանի ամբողջ բնակչությանը ներառել առողջության պարտադիր ապահովագրության համակարգում, կառավարության օգոստոսի 20-ի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կառավարության 5-ամյա ծրագրի մասին։
Նա նշել է, որ դեռ հստակեցված չեն, թե պարտադիր ապահովագրական վճարները ինչպես են գանձվելու։
«Կարևոր է, որ համընդհանուր ապահովագրությունն իսկապես դառնա համընդհանուր, և մենք հանրապետությունում չունենանք մարդ, ով դուրս է մնում ապահովագրական համակարգից»,- հայտարարել է վարչապետը։
ՀՀ առողջապահության նախարարը 2025թ. հոկտեմբերի 1-ին հայտարարել էր 2026 թվականից առողջության ապահովագրության համակարգի գործարկման մասին։ 2026-ից համակարգին միացել են 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Բացի այդ՝ համակարգում պետական աջակցությամբ ընդգրկված են մինչև 18 տարեկանները, կենսաթոշակառուները և առանձին խոցելի խմբերի ներկայացուցիչները։ ՀՀ-ում 1 տարում 183 օր չգտնվողները չեն օգտվի առողջության ապահովագրությունից։
Կարդացեք նաև՝
Փորձագետները գնահատել են Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ռիսկերը
