«Իսկ ո՞վ է ասում, որ Գագիկ Ծառուկյանը ողջ ընթացքում պետք է լիներ ազատության մեջ։ Ես խնդիր եմ տեսնում, որ նա այս ողջ ընթացքում լիներ ազատության մեջ։ Ինչու՞ է եղել ազատության մեջ։ Ես պրոբլեմ եմ տեսնում, որ իրենք 8 տարի եղել են ազատության մեջ, ու իրենց ազատության մեջ մնալու պատասխանատվությունը ժողովուրդը դնում է ինձ վրա»,- ասել է վարչապետը և հավելել, որ այստեղ ևս խնդիր կա։
Վարչապետի խոսքով՝ ինքը հրապարակայնորեն ասել է, որ դատաիրավական համակարգը շատ դեպքերում վերնախավերի հետաքրքրությունների արտահայտիչն է․ «Այստեղ կա պրեբլեմ․ դա այդպես է սահմանադրական կարգավորումների բերումով, առաջիկայում այդ թեմային ավելի մանրամասն կանդրադառնամ, քանի որ հենց այդպես էլ համակարգը նախագծված է, որ ոչ թե ծառայի ժողովրդին, այլ վերնախավին»,- նշել է նա։
