«Ռեալը» հետաքրքրված է «Ռասինգի» 19-ամյա կիսապաշտպանով

«Ռեալը» հետաքրքրված է «Ռասինգի» 19-ամյա կիսապաշտպանով

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Սանտանդերի «Ռասինգի» 19-ամյա կիսապաշտպան Սերխիո Մարտինեսին․ հայտնում է Diario AS-ը։ Իսպանիայի մինչև 18 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստը «Ռասինգի» հիմնական կազմում հայտնվելուց հետո արագորեն գրավել է երկրի խոշորագույն ակումբների ուշադրությունը։

«Ռեալը» հետևում է ֆուտբոլիստի առաջընթացին և այժմ աշխատում է համաձայնության հասնելու ուղղությամբ։ Նշվում է, որ նախորդ մրցաշրջանում «Ռասինգը» հանդես էր գալիս Սեգունդայում։ Մարտինեսը մասնակցել է առաջնության 10 հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment