Եկեղեցու շուրջ տեղի ունեցողը ազգային խայտառակություն է․ Սամվել Կարապետյան

Եկեղեցու շուրջ տեղի ունեցող այս գործընթացը համաշխարհային ամոթ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Խոսելով իշխող թիմի այն պնդումների մասին, թե ընտրություններով մանդատ են ստացել եկեղեցական հարցեր կարգավորելու կամ «բարենորոգումներ» իրականացնելու համար՝ Ս. Կարապետյանը դրանք որակել է որպես ազգային խայտառակություն:

«Ինչ վերաբերում է 2026-2031 թվականների նրանց ծրագրերին ու եկեղեցում, իբր, բարենորոգումներ անելու, Վեհափառին հեռացնելու կամ նոր Կաթողիկոս նշանակելու բացահայտ պլաններին, ապա կարող եմ ասել մեկ բան. իրենք կհասցնեն միայն իրենց բարենորոգել»,- նշել է կուսակցության առաջնորդը:

Leave a Comment