
«Իմ երեխուն եմ պահանջում, ես գիտեմ՝ իրեն էնտեղ ծեծելու են»,- Կառավարության դիմաց ասաց վարդաշենցիների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության կողմից տարված տղայի մայրը: Նա հայտնեց, որ իր տղան 41 տարեկան է, 10 տարեկանից հիվանդ է: «Էպիլեպսիայով հիվանդ է, երկրորդ խմբի հաշմանդամ ու անգործունակ, ես իր խնամակալն եմ: Ոստիկաններին խնդրեցի թույլ տալ ճանապարհն անցնել, թույլ չտվեցին, ինքն էլ բարկացավ ու խփեց»,-հավելեց նա :